Օրակարգում ընդհանուր առմամբ 5 հարց է։ Դրանցից են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը եւ այլն։

Բոլոր հարցերը արագացված ռեժիմով են դիտարկվել ու քննարկվել։