Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել։ Այս մասին ասվում է ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Մաղավուզի շրջանում։ Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։ Զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ, այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Մարտունու, Մարդակերտի շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Իրականացվել է Ադրբեջանի վեց ավտոշարասյուների ուղեկցում։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»։