Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը՝ երկրի տարածք ներխուժման դեպքում, սակայն հույս ունի, որ հանրապետությունը կկարողանա ինքնուրույն հետ մղել ագրեսորին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին։

«Մենք, իհարկե, դեմ չենք լինի, եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա։ Մենք չենք հրաժարվի օգնությունից։ Բայց, գիտեք, կարծում եմ, որ նույնիսկ այս դեպքում մենք ստիպված չենք լինի ներգրավել ՀԱՊԿ-ին։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչպես կարող ենք պատասխանել»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

«Ում պետք է, ես ասացի՝ այստեղ մենք արդեն չենք քննարկի «կեղտոտ» կամ «մաքուր» միջուկային ռումբի խնդիրը։ Մենք այնպես կպատասխանենք, որ ոչ միայն Եվրոպան կդողա։ Եվ ոչ միայն մենք՝ դա մեր պայմանավորվածություններն են Ռուսաստանի հետ, մեր զինված ուժերի համատեղ խմբավորումը»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն: