Chevron Corp-ը շուտով կարող է ստանալ ԱՄՆ-ի հավանությունըч Վենեսուելայում գործողությունների ընդլայնման եւ իր նավթի առեւտրի վերսկսման համար, երբ Վենեսուելայի կառավարությունը եւ նրա ընդդիմությունը վերսկսեն քաղաքական բանակցությունները, հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

ԱՄՆ-ի կողմից Chevron-ին օգնելու թույլտվությունը երկրում նվազող նավթի արդյունահանման վերականգնման հարցում դարձել Է Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցություններ սկսելու ամենամեծ առավելություններից մեկը:

ԱՄՆ պաշտոնյաներն այս տարի փորձել են հարթել սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ երկրի ընդդիմության միջեւ բանակցությունները` առաջարկելով պատժամիջոցների մի փոքր թուլացում եւ որոշ վենեսուելացիների ազատ արձակել ԱՄՆ բանտերից:

Chevron-ը հրաժարվել է մեկնաբանել սպասվող հայտարարությունը կամ պայմանները: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նավթային ընկերությունը նախկինի պես պահպանում է իր գործող լիցենզիայի պայմանները։ Տեխնիկական սպասարկման լիցենզիայի ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին: