Ford Motor Co-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում 634 հազար  ամենագնացները այրման վտանգի պատճառով՝ վառելիքի բոցամուղներում հնարավոր ճաքերի հետ կապված եւ սեփականատերերին կոչ է անում ստուգել իրենց ավտոմեքենաները։

Ընկերությունը հայտնել է, որ հետկանչը վերաբերում է 2020-2023 թվականների Bronco Sport եւ Escape ամենագնացներին՝ 3 մխոցանի 1,5 լիտր ծավալով շարժիչներով։ Դրանցից  շատերը  հետ են կանչվել նաեւ ապրիլին, քանի որ յուղի  բաժանարարի պատյանը կարող էր  ճաքել եւ արտահոսել, ինչը կարող է շարժիչի այրման պատճառ դառնալ։

ԱՄՆ-ից հետ է կանչվում մոտավորապես 520,000 ավտոմեքենա եւ մոտ 114,000 մեքենա այլ երկրներից:

Ford-ը նշել է, որ հետ կանչի հետ կապված չի խնդրում սեփականատերերին դադարեցնել վարել մեքենան: Ընկերությունը կանխատեսում է, որ արտահոսքի հավանականությամբ վառելիքի բոցամուղների խափանումների հաճախությունը քիչ կլինի։