Չենք կարող նախապես ասել, որ ԼՂ-ում խաղաղապահների մանդատը կերկարաձգվի։ Կա համաձայնագիր, որը ենթադրում է նրանց ներկայությունը երեք տարվա ընթացքում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոնը» հաղորդաշարի շրջանակում հայտարարեց ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։

Նա հիշեցրեց, որ համաձայնագիրը ենթադրում է, որ կողմերն աջակցում են ռուսական ռազմական ներկայությանը, եւ եթե ինչ-որ բան փոխվի, եւ ռուս խաղաղապահները ստիպված լինեն հեռանալ, ապա այս տարածաշրջանում ռուսական ազդեցությունը կնվազի։

«Չեմ կարծում, որ դա տեղի կունենա։ Հայաստանն ու Ադրբեջանը կաջակցեն ռուսական զորախմբի պահպանմանը։ Ժամկետի երկարաձգման մասին ցանկացած բանակցություն բարդ կլինի, եւ մենք չենք կարող նախապես ասել, որ ԼՂ-ում խաղաղապահների մանդատը կերկարաձգվի»,-ասաց քաղաքագետը։

Նա ենթադրեց, որ ադրբեջանական կողմը կարող է կողմ լինել ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության վաղաժամկետ ավարտին, սակայն հույս հայտնեց, որ դա տեղի չի ունենա։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը չէր ցանկանա վիճել Մոսկվայի հետ, Բաքուն շատ այլ խնդիրներ ունի, որոնք պետք է լուծի»,-հավելեց Կորտունովը։