Մեքսիկայի իշխանությունները որոնում են ամերիկացի սերիական մարդասպանին, որn առնվազն 3 մարմնավաճառի է սպանել Տիխուանայում։

Ստորին Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ռիկարդո Կապրիոն մամուլի ասուլիսին ասել է, որ կասկածյալը, ինչպես ենթադրվում է, թաքնվում է Սան Դիեգոյում, հաղորդում է NBC San Diego-ն։

Կասկածյալը ԱՄՆ քաղաքացի է, որն իր զոհերին գտել է Տիխուանայի Zona Norte շրջանի ստրիպտիզ ակումբներում եւ բարերում։ Ըստ իսպանական Marca թերթի` առնվազն երեք սպանության հետաքննություն է ընթանում։

Զոհերից  յուրաքանչյուրին մահացած են գտել մոթելի սենյակում, եւ ապացույցները վկայում են, որ կասկածյալը սեքսով է զբաղվել կանանց հետ նախքան նրանց ծեծելն ու սպանելը: