Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտրողները նախընտրում են ավելի բարձրահասակ քաղաքական գործիչներին՝ նրանց ավելի հարմար համարելով ղեկավարելու համար, գրում է Insider-ը։

Համաշխարհային առաջնորդները միշտ չէ, որ հայտնում են իրենց հասակի մասին, քանի որ նրանց հաճախ են համեմատում, երբ նրանք կանգնում են միմյանց կամ այլ հայտնի անձանց կողքին, որոնց հասակը հանրությանը հայտնի է։

Որոշ առաջնորդներ անգամ ամեն գնով փորձում են բարձրահասակ երեւալ, քան իրականում կան, հետեւաբար նրանց իրական հասակը կարող է անակնկալ դառնալ։

Ահա  13 համաշխարհային առաջնորդների հասակը եւ նրանց համեմատությունը գործընկերների հետ։

Իռլանդիայի նախագահ Մայքլ Դ.Հիգինս՝ 160 սմ

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջեն՝ 163 սմ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն՝ 163 սմ-ից մինչեւ 170 սմ։ Հաճախ է հաղորդվում, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հասակը 170 սմ է, սակայն պարզ չէ, թե որտեղից է այս տեղեկությունը։ Փորձագետները կարծում են, որ Կիմը հաճախ է կրում այնպիսի կոշիկներ, որոնք նրան ավելի բարձրահասակ են դարձնում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակ՝ 170 սմ

Սունակը ասիական ծագումով բրիտանացի առաջին վարչապետն է եւ նաեւ ամենաերիտասարդ վարչապետը:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերն՝  170 սմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին՝ 170 սմ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն՝ 173 սմ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան - 173 սմ

Չինաստանի նախագահ Սի Ծինփին` 175 սմ։ BBC-ի տվյալներով՝ Չինաստանի առաջնորդը համարվում է Չինաստանի ամենաբարձրահասակ առաջնորդը Մաոյից ժամանակներից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն՝ 182 սմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան՝ 183 սմ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո՝ 188 սմ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ՝ 198 սմ, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձրահասակ առաջնորդը: