Օգոստոսին Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբա քաղաքը, բայց միայն նոյեմբերին հայտարարեց այնտեղ նոր ականներ հայտնաբերելու մասին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա նաեւ հավելել է. «Ինչո՞ւ։ Քանի որ սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, հակահետևակային ականները տեղափոխեցին Սարիբաբա, որպեսզի Հայաստանին սուտ մեղադրանք ներկայացնեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու և օգտագործելու մեջ»:

Հիշեցնենք, Մարուքյանը երեկ նույն հարթակում գրել էր․ «Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից հանել է հակահետևակային ականները, դրանք տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերների մոտ Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»: