Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Իրաքում եւ Սիրիայում օդային օպերացիայի ընթացքում Թուրքիան 326 «ահաբեկչի» է ոչնչացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ահաբեկիչներին պատժելու գործողությունը շարունակվում է օդից՝ գետնից կրակային աջակցությամբ»,-ասել է նա։

Նա հերքել է տեղեկություններն այն մասին, որ թուրքական բանակը հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ դիտակետին: «Դաշնակիցների ուժերին կամ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին խոսք լինել չի կարող»,-հավելել է Աքարը։