Գերմանիայի տնտեսությունը երրորդ եռամսյակում ավելի շատ աճ է գրանցել, քան ենթադրվում էր, ինչին նպաստել են սպառողական ծախսերը։

Դաշնային վիճակագրական   վարչության տվյալներով՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը երրորդ եռամսյակում 0,4 տոկոսով աճ է գրանցել։ Վերլուծաբանները, որոնց շրջանում հարցում է անցկացրել Reuters-ը, ակնկալում էին, որ աճը կկազմի 0,3 տոկոս։

Տնային տնտեսությունների ծախսերը եռամսյակային ցուցանիշների աճի հիմնական պատճառ են դարձել, քանի որ սպառողները սկսել են ավելի շատ ճանապարհորդել եւ դուրս գալ տնից այն բանից հետո, երբ պանդեմիայի հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները չեղարկվել են։

Իր վերջին կանխատեսման մեջ կառավարությունը ենթադրել է, որ տնտեսական աճ կգրանցվի այս տարի 1,4 տոկոսով եւ կնվազի 0,4 տոկոսով հաջորդ տարի։