Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին Ալիեւը հայտարարել է «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում։

«Բրյուսելում դեկտեմբերի 7-ին հանդիպում էր նախատեսված, սակայն Հիքմեթ Հաջիեւը (Ադրբեջանի նախագահի օգնական) տեղեկացրեց, որ իր հետ կապ է հաստատել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը, որը հայտնել է, որ ՀՀ վարչապետը համաձայնել է հանդիպել պայմանով, որ հանդիպմանը ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիեւը։

Այսպիսով, Ադրբեջանը ձախողում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը եւ խոչընդոտում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով ԵՄ ջանքերին։