Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործընկերների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում նրանք բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Ձերբակալվել ու բաժին են տարվել մի խումբ անձինք։ Խուզարկություններով հայտնաբերվել են տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացի այդ, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերեցին 34-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր ՌԴ Կեմերովոյի մարզի իրավապահների կողմից։

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։