Այս տարվա 10 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 14,5 տոկոս, իսկ հոկտեմբերին՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 17,5 տոկոս:

Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, այս տարվա 10 ամիսների տվյալներով առեւտուրն աճել է 15,5 տոկոսով (միայն հոկտեմբերին՝ 23,1 տոկոսով), շինարարությունը՝ 14,4 տոկոսով (միայն հոկտեմբերին՝ 15,1 տոկոսով), ծառայությունների ոլորտը 27,9 տոկոսով (միայն հոկտեմբերին՝ 34,9 տոկոսով), արդյունաբերությունը՝ 9,9 տոկոսով (միայն հոկտեմբերին՝ 9.7 տոկոսով):

Հունվար-հոկտեմբերի տվյալներով գնաճը կազմել է 8,7 տոկոս, իսկ հոկտեմբերը՝ հոկտեմբերի համեմատ՝ 9,5 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 10 ամիսներին աճել է 66,4 տոկոսով, իսկ հոկտեմբերը՝ հոկտեմբերի համեմատ՝ 91 տոկոսով:

Արտահանումը 10 ամիսների տվյալներով աճել է 71,4 տոկոսով (հոկտեմբերին՝ 24,8 տոկոսով), իսկ ներմուծումն աճել է 63,5 տոկոսով (հոկտեմբերին՝ 74,4 տոկոսով):

Untitled-1.jpg (84 KB)