Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 27-ի 22:00-ն փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: