Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին հայտարարել է Ուկրաինային միլիոն ֆունտ սթեռլինգի չափով աջակցության մասին, հաղորդում է Reuters-ը։

«Ձմռան նախաշեմին Ռուսաստանը շարունակում է փորձել կոտրել Ուկրաինայի վճռականությունը խաղաղ բնակիչների, հիվանդանոցների եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա իր դաժան հարձակումներով։ Ռուսաստանը ձախողելու է»,-ասել է նա՝ վստահեցնելով, որ ՄԲ-ն աջակցում է Ուկրաինային։

«Այսօր ես հայտարարել եմ մեր ուկրաինացի ընկերներին իրենց պայքարում գործնական աջակցության փաթեթի մասին»,-հավելել է Քլեվերլին։