Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանին, որը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է, երեկ` նոյեմբերի 24-ին, բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրու» բաժին։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ Բաղդասարյանը կասկածվել է ապօրինի զենք կրելու համար:

«Կազմվել են համապատասխան փաստաթղթեր»,- հավելեցին ոստիկանությունից: