ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 25-ին, կազմել է 395.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.29 դրամ (նվազել է 0.05 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 478.17 դրամ (նվազել է 0.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.53 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 390-395 դրամով, վաճառվում է 402-405 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 398-409 դրամով, վաճառվում է 418-425 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.59-6.40 դրամով, վաճառվում է 6.58-6.80 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 397-398 դրամով, վաճառվում՝ 402 դրամով:

Եվրոն գնվում է 407-408 դրամով, վաճառվում է 414-415 դրամով:

Ռուբլին գնվում է 6.30-6.35 դրամով, վաճառվում է 6.44-6.45 դրամով: