Նոյեմբերի 26-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, տեղ-տեղ կդիտվի մառախուղ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են անձրեւներ, հնարավոր է մառախուղ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝ 

Շիրակում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 4 + 7,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 4 + 6,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 7 + 9,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 4 + 7,

Լոռիում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 7 + 10,

Տավուշում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 8 + 11,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 3 + 5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 7 + 10,

Արարատում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 10 + 14,

Արմավիրում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 10 + 13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 3 + 6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 8 + 13,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 10 + 14։