«Էմպաթիա» ՀԿ ղեկավար բժիշկ Մարիամ Ջիշկարիանին ասել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու անալիզը ցույց է տվել նրա օրգանիզմում երեք ծանր մետաղների առկայություն։ Նրա կարծիքով՝ դա կարող է վկայել այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահին թունավորել են։

Նար խոսքով՝ ինքը եւ իր օտարերկրյա գործընկերները, ովքեր հետազոտություն են անցկացրել, սպասում են դրա հաստատմանը։

«Նա ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, եւ, միգուցե, նրան թունավորելու փորձ է կատարվել։ Նրա մազերի մեջ երեք ծանր մետաղ է հայտնաբերվել»,-պարզաբանել է փորձագետը։

Իր հերթին, Սաակաշվիլու փաստաբան Շալվա Խաչապուրիձեն լրագրողներին ասել է, որ եթե թունավորումն ի վերջո հաստատվի, ապա իրավապաշտպանները եւ նախկին նախագահի ընտանիքի անդամները ստիպված կլինեն դիմել դիվանագիտական ​​կորպուսին՝ դրան արձագանքելու խնդրանքով։