Անչափահասները՝ քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման համակարգի ծրագրված ներդրման համատեքստում, կարող են չընդգրկվել հայտարարատուների շրջանակում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 25-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց փոխնախարարը, այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կկայացվի։

Պողոսյանը, մասնավորապես, նշեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը կսկսվի 2023 թվականին, որը կտեւի առաջիկա երեք տարիներին։

«Առաջին տարում հայտարարատուներ կհամարվեն համայնքային կամ հասարակական պաշտոններ զբաղեցրած քաղաքացիները, 2022 թվականին 1 մլրդ դրամի շրջանառությունը գերազանցող կազմակերպության բաժնետերերը, ինչպես նաեւ 2023 թվականին 20 մլն դրամ եւ ավելի վարկեր ստացած քաղաքացիները։ Հաջորդը ֆիզիկական անձինք են, ովքեր 2023 թվականի դրությամբ հիփոթեքային վարկի սպասարկման գծից եկամտահարկի վերադարձ ստացող քաղաքացիներ են։ Իսկ վերջին խումբը արտերկրից եկամուտ ստացող քաղաքացիներն են»,-ասաց Պողոսյանը։