2021 թվականին մոտ 81 հազար կին ու աղջիկ է կանխամտածված սպանվել, ամեն ժամ սպանվել է նրանցից ավելի քան հինգը  ընտանիքի անդամներից մեկի կողմից։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) տարածած հաղորդագրության մեջ։

«Միջին հաշվով, 2021 թվականին ավելի քան հինգ կին կամ աղջիկ ամեն ժամ սպանվել է իր ընտանիքի անդամներից մեկի կողմից։ Անցյալ տարի դիտավորյալ սպանված բոլոր կանանց եւ աղջիկներ մոտ 56 տոկոսը սպանվել է մտերիմ ընկերների կամ ընտանիքի այլ անդամների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ։   

UNODC-ն ավելացնում է, որ այս թվերը ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում ֆեմիցիդների ընդհանուր թիվը գործնականում չի փոխվել: