Եվրոպացի դիվանագետները դադարեցրել են ռուսական նավթի գների սահմանաչափի շուրջ բանակցությունները եւ դրանք հետաձգել մինչեւ նոյեմբերի 28-ը, քանի որ Լեհաստանը եւ Բալթյան երկրները չեն համաձայնել բարելի դիմաց 65 դոլար գին սահմանելու առաջարկին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։

Գործակալության տվյալներով՝ Լեհաստանը եւ Բալթյան երկրները դեմ են արտահայտվել Մոսկվային ուղղված առաջարկին`այն համարելով  «չափազանց մեծահոգի քայլ», քանի որ բարելի դիմաց 65 դոլարը բարձր է այն արժեքից, որով ներկայումս Ռուսաստանը վաճառում է հում նավթը։

Bloomberg-ը, վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետին, գրում է նաեւ, որ Լեհաստանը պահանջում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ եւ շուկայականից ցածր գին սահմանել։