Պայթյուններ են տեղի ունեցել Հասեկե նահանգի հարավում գտնվող Ալ Շադդադի շրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի մոտ, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ այս ռազմական օբյեկտի մոտ չորս հրթիռ է ընկել։ Թե որտեղից են արձակվել արկերը, չի հաղորդվում։

ԱԹՍ-եր են երկինք բարձրացվել Աշ Շադդադիում։

Ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչը դեռ չի հաստատել բազայի վրա հարձակումը։