Աֆրիկյան Բենինը սեպտեմբերին դարձել է աշխարհում միակ երկիրը, որտեղ տարեկան կտրվածքով գնանկում է գրանցվել՝ 1,6 տոկոսի մակարդակում, ասվում է «ՌԻԱ Նովոստիի» հաշվարկներում, որոնք հիմնված են 193 երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա:   

Ամենացածր գնանկումը՝ 2 տոկոսի սահմաններում, սեպտեմբերին գրանցվել է Բոլիվիայում եւ Պանամայում, իսկ մինչեւ 3 տոկոս՝ Օմանում, Չինաստանում, Սեյշելյան կղզիներում եւ Ճապոնիայում։ Ցածր աճի տեմպեր է գրանցվել Սաուդյան Արաբիայում (տարեկան 3,07 տոկոս), Մալդիվներում (3,1 տոկոս), Քուվեյթում (3,19 տոկոս), Նիգերում (3,2 տոկոս), Շվեյցարիայում եւ Լիխտենշտեյնում (3,3 տոկոս): Վիետնամում տարեկան կտրվածքով գները սեպտեմբերին աճել են 3,9 տոկոսով, իսկ Բահրեյնում՝ 4 տոկոսով։

Աշնան սկզբին տարեկան գնաճը դանդաղել է աշխարհի 59 երկրներում, ամենից շատ՝  Սուդանում, Զիմբաբվեում, Պակիստանում, Աֆղանստանում եւ Պալաուում: Ռուսաստանում գների աճի տեմպը նույնպես շարունակվել է՝  14,3 տոկոս։   

Եվս յոթ երկրներում, այդ թվում՝ Մեքսիկա, Արեւելյան Թիմոր, Սինգապուր, Իսրայել, Լիբիա, Բահրեյն, Ճապոնիա, գների աճի տեմպն աշնան սկզբին չի փոխվել։