Թուրքիայի Մուղլա նահանգում միկրոավտոբուսն ու բեռնատարը բախվել են իրար։

Վթարը տեղի է ունեցել Չաքալար բնակավայրի շրջանում գտնվող Երկեսիկ-Օրեն մայրուղու վրա։  Դեպքի վայր ժամանած փրկարարները դեֆորմացված բեռնատարից դուրս են բերել վարորդին եւ նրա կողքին գտնվող ուղեւորին: 

Ընդհանուր առմամբ վթարի հետեւանքով տուժել է 22 մարդ։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի հանգամանքները պարզվում են։