«Համախմբում» նախաձեռնությունը «Խաղաղության» համաձայնագիր. սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետեւանքները» խորագրով համաժողով է անցկացնում։

«Համախմբում» նախաձեռնության խորհուրդի անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց՝ թեեւ խաղաղության պայմանագրի նախագիծ չկա, սակայն որոշակի է, որ շրջանցված է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը։

Բանախոսներն են՝ իրավագիտության դոկտոր–պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը, իրավագիտության թեկնածու Տարոն Սիմոնյանը եւ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։