Աշտարակի քրեական հետախույզները բացահայտել են Օհանավանում կատարված բնակարանային գողությունը։ Օհանավան գյուղի 38–ամյա կինը օրեր առաջ ոստիկանության Աշտարակի բաժնում հայտնել էր, որ իր բնակարանից գողացել են անձնագիրը։

Իրավապահները պարզել են, որ գողը նույն գյուղի բնակիչ 45–ամյա տղամարդ է։ Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։