Ճապոնիան պատրաստ է հարձակման դեպքում ԱՄՆ-ի հետ համատեղ հակահարվածների, գրում է Kyodo-ը։

Գործակալությունը նշում է, որ նման դիրքորոշումը ներկայումս քննարկվում է իշխող կոալիցիայում։  Նման հարվածները, ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության, ուղղված կլինեն միայն ռազմական օբյեկտներին։

Այս կապակցությամբ կառավարության որոշումը, ինչպես սպասվում է, կարող է ընդունվել մինչեւ տարեվերջ՝ ազգային անվտանգության ռազմավարության եւ պաշտպանական քաղաքականության այլ բազային փաստաթղթերի վերանայման հետ միասին: