Ֆինները սկսել են խնայել ալկոհոլի վրա։ Ալկոհոլի վաճառքը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է գրեթե 12 տոկոսով, հաղորդում է Verkkouutiset պարբերականը։

Նշվում է, որ երկրում վաճառվել է 5,9 միլիոն լիտր ալկոհոլ, մինչդեռ 2021 թվականին վաճառվել է 6,7 միլիոն լիտր ալկոհոլ։ Փրփրուն գինիների պահանջարկի ամենամեծ անկում է նկատվում՝ 17,5 տոկոս։ Դրան հաջորդում են գինին (կրճատում 13,8 տոկոսով), գարեջուրը (12,9 տոկոս), սպիտակ գինին (10,8 տոկոս), թունդ ըմպելիքները (9,3 տոկոս), վարդագույն գինին (7,9 տոկոս)։