Նիկոլ Փաշինյանը 44–օրյա պատերազմը պարտվել է, քանի որ ուզում էր հանձնել Արցախը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, հրավիրված համաժողովի ժամանակ ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Ինչո՞ւ են մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ պատրաստակամությամբ է հանձնում Արցախը, քան Ադրբեջանը պատրաստ է Արցախն ընդունել։ Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեն ընդգծված հակաարցախյան մոտեցում։ Նա պատերազմ է պարտվել, որովհետեւ ուզում էր հանձնել Արցախը։ Արցախի հանձնման գաղափարը եկել է Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք Արցախը ընկալում են՝ որպես քաղաքական խոչընդոտ Հայաստանում բացարձակ իշխանություն հաստատելու համար։ Պետք էր Արցախը հանձնել, թղթով հո չէի՞ր հանձնի, եթե ժողովրդի 95 տոկոսը համաձայն է Արցախը պահելուն, պետք էր պատերազմով հանձնել, ժողովրդի ողնաշարը ջարդել, հետո էլ ասել՝ տեսաք չստացվեց»,– ասաց Չալաբյանը։