Աշխատանք փնտրելու լավագույն տարիքը 35 տարեկանն է, Business Insider-ին ասել է Amazon ընկերության նախկին տեխնոլոգիական հավաքագրող Լինդսի Մասթեյնը:

«Հակառակ դեպքում դուք կա՛մ շատ ծեր եք եւ չափազանց որակավորված, կա՛մ շատ երիտասարդ եւ առանց բավարար որակավորման»,- ասել է նա՝ խոսելով գործատուի համար լավագույն տարիքի մասին:

Մասթեյնի խոսքով՝ շատ HR բաժիններում առաջին քայլն, այսպես կոչված, պասիվ թեկնածուների որոնումն է, ովքեր չեն դիտում հայտարարությունները կամ չեն դիմում հասանելի թափուր պաշտոնների համար: «Մենք երբեք չենք սպասում, որ հարմար թեկնածու հայտնվի»,- պարզաբանել է նա:

Նա խորհուրդ է տվել հավաքագրողի ուշադրությունը նախապես գրավել՝ փոխելով ռեզյումեն եւ LinkedIn աշխատանքային սոցցանցում պրոֆիլը, որպեսզի ընդգծի իր հմտություններն ու կոնկրետ ձեռքբերումները: «Հավաքագրողները փնտրում են մարդկանց, որոնք կարող են կամ օգնել գումար վաստակել կամ գումար խնայել բիզնեսի համար»,- հավելել է Մասթեյնը:

Հավաքագրողը նաեւ խորհուրդ է տվել ռեզյումեում չնշել 20 տարուց ավելի աշխատանքային փորձը եւ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու տարին, քանի որ գործատուները սկսում են հաշվել դիմողի տարիքը: