Բելգիան 100 զինվորական հրահանգիչների կուղարկի Ուկրաինա՝ ուկրաինական բանակին ուսուցանելու համար։ Այս մասին Soir թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը։

Նրա խոսքով, կկազմակերպվեն 18 դասընթացներ՝ Ուկրաինայի զինված ուժերի մարտիկներին դիպուկահարական, հետախուզության, ականազերծման եւ այլ հմտությունների սովորեցնելու համար, որոնք բելգիացի հրահանգիչները կատարելագործել են Աֆղանստանի մարտերին ՆԱՏՕ-ի մասնակցության ժամանակ։ Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը նախատեսում է սովորեցնել մոտ 15 000 ուկրաինացի զինվորականների։ Դասընթացները նախատեսվում է սկսել դեկտեմբերին։

Դեդոնդերը նաեւ հայտնել է, որ մինչեւ մայիսի վերջը Բելգիան Կիեւին կփոխանցի տասը ստորջրյա անօդաչու թռչող սարքեր, որոնք թույլ են տալիս նույնականացնել ստորջրյա ականներն ու լրտեսական սարքավորումները։ Ուկրաինային կուղարկվեն նաեւ երկու շարժական լաբորատորիաներ, որոնք նախատեսված են քիմիական, ճառագայթային եւ մանրէաբանական իրավիճակը վերահսկելու համար։