Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Կիեւի բնակիչների 25 տոկոսն առանց էլեկտրականության է մնացել։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։

«Այսօր առանց էլեկետրականության է մնացել Կիեւում սպառողների եւս 25 տոկոսը։ Գործադրվում են  բոլոր ջանքերը՝ էներգամատակարարումը մայրաքաղաքի բնակիչների տներ վերադարձնելու համար»,-գրել է նա՝ ժամկետներ չնշելով։

Կիեւում ստեղծված իրավիճակի հետ կապված այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:

Հոկտեմբերի 10-ից ՌԴ Զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական եւ էներգետիկ օբյեկտներին։