Վրացի սահմանապահները կասեցրել են Հայաստանից երկիր թանկարժեք իրերի անօրինական ներմուծումը, գրում է «Sputnik Գրուզիան»։

Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ «Սադախլո» անցակետում սահմանապահները Հայաստանի քաղաքացու մոտ հայտնաբերել են չհայտարարագրված 2490 թանկարժեք քարեր, թանկարժեք զարդեր եւ բջջային հեռախոս։

Օրինախախտը տուգանվել է 26,6 հազար լարիի (9,8 հազար դոլար)։