Նոյեմբերի 26-ին, ժամը 19:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ

Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 18բ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում այսօր՝ նոյեմբերի 26-ին, երեկոյան 19.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները շենքից տարհանել են 10 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել են հյուրասենյակը (մոտ 20 քմ)՝ մասամբ, պատշգամբի պատուհանը և կենցաղային իրեր՝ մոտ 4 քմ: