Կիևին նվիրաբերված մոտ 350 արևմտյան արտադրության հաուբիցների մեկ երրորդը ցանկացած պահի կարող է շարքից դուրս գալ, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրները:

Հաուբիցի փողի փոխարինումը, որի երկարությունը կարող է հասնել 20 ֆուտի, իսկ քաշը հազարավոր ֆունտի է հասնում, դաշտային պայմաններում դուրս է զինվորների հնարավորություններից: Սա առաջնահերթություն է դարձել Պենտագոնի եվրոպական հրամանատարության համար, որը վերանորոգման բազա է ստեղծել Լեհաստանում:

Լեհաստանում զենքի վերանորոգման փորձերը սկսվել են վերջին ամիսներին, որոնց մասին նախկինում չէր հաղորդվում: Ուկրաինական սպառազինության վիճակը ամերիկացի զինվորականների ուշադրության կենտրոնում է, որոնք հրաժարվել են քննարկել ծրագրի մանրամասները։

Երբ 152 մմ-անոց արկեր արձակող խորհրդային ժամանակաշրջանի ուկրաինական զենքերի ռազմամթերքը դեֆիցիտ դարձավ, 155 մմ-անոց արկեր արձակող ՆԱՏՕ-ի ստանդարտ հաուբիցները դարձան Ուկրաինայի ամենակարևոր զենքերից մեկը:

Պենտագոնը Ուկրաինա է ուղարկել 142 M777 հաուբից, ինչը բավարար է մոտ ութ գումարտակ զինելու համար: Այս մասին են վկայում Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ռազմական վերջին օգնության մասին տվյալները:

Միացյալ Նահանգները հարյուր հազարավոր 155 մմ տրամաչափի ռազմամթերք է մատակարարել Ուկրաինային եւ պարտավորվել է տրամադրել գրեթե 1 միլիոն ական սեփական պաշարներից եւ մասնավոր արտադրությունից:

Ուկրաինական ուժերը 155 մմ-անոց արկեր ոչ ստացել ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ այլ երկրներից։ Ըստ ամերիկացի զինվորականների՝ այդ արկերից եւ վառոդի լիցքերից մի քանիսը չեն փորձարկվել որոշակի հաուբիցներում օգտագործելու համար, եւ ուկրաինացի զինվորները մարտերի ժամանակ են պարզել, որ դրանց մի մասի փողերը կարող են շատ արագ մաշվել:

Լեհաստանում վերանորոգման բրիգադները փոխարինում են վնասված հաուբիցների փողերը եւ կատարում այլ անհրաժեշտ վերանորոգումներ։ Ուկրաինացի պաշտոնյաներն ասել են, որ կցանկանային այդ վերանորոգման կենտրոնները մոտեցնել առաջնագծին, որպեսզի զենքերը կարողանան ավելի արագ վերադարձնել մարտադաշտ:

«Զարմանալի չէ, որ այդ զենքերը տեխնիկական սպասարկման խնդիրներ ունեն: Դրանք ամբողջական փորձարկում չեն անցել, միանգամից նետել են մարտի դաշտ, ուստի մաշվածության բարձր մակարդակն ակնհայտ է»,- ասել է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ռազմական վերլուծաբան Ռոբ Լին

Ուկրաինային մատակարարվող արեւմտյան հրետանային զինատեսակները՝ ռեակտիվ նռնականետերի եւ հաուբիցների տեսքով, տեխնիկական սպասարկման բոլորովին այլ կարիքներ ունեն։

Օրինակ, HIMARS-ի մեքենաներին մի փոքր աշխատանք է հարկավոր, որպեսզի շարունակեն կրակել այն ռազմամթերքով: Իսկ ահա հաուբիցները, ըստ էության, խոշոր հրազենային զենքեր են, որոնք վերալիցքավորվում են ռազմամթերքով՝ յուրաքանչյուրը մոտ 90 ֆունտ կշռող արկերով, եւ կրակում են կարյուրավոր կամ հազարավոր անգամներ, ինչն, ի վերջո, ազդում է հրանոթի ներքին հատվածների վրա:

Հրետանային զենքերի բնույթը, որոնցով ուկրաինական անձնակազմերը հաճախ կրակում են շատ մեծ տարածություններից՝ ռուսական հակագրոհներն ավելի դժվարացնելու համար, հավելյալ բեռ է դնում հաուբիցների վրա: Դա պահանջում է վառոդի մեծ լիցքեր, որոնք արտադրում են ավելի շատ ջերմություն և կարող են հանգեցնել զենքերի փողերի ավելի արագ մաշվածության:

Ներկայումս ուկրաինական ուժերը օրական 2000-ից 4000 հրետանային արկ են արձակումԺամանակի ընթացքում այս տեմպը խնդիրներ է առաջացրել M777 հաուբիցներ օգտագործող ուկրաինացի զինվորների համար, օրինակ՝ արկերը թռչում են ոչ այդքան հեռու եւ ոչ այնքան ճշգրիտ։