Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin տիեզերական ընկերությունը երաշխավորում է, որ իր ուղեւորներին կսպասարկեն Երկրի մակերեւույթից 62 մղոն բարձրության վրա:

Այս մասին հայտնել են Շերոնի եւ Մարկ Հեյգլները, որոնք առաջին ամուսնական զույգն են, ովքեր կոմերցիոն թռիչք են իրականացրել դեպի տիեզերք։ Նրանք մարտի 31-ին մասնակցել են Blue Origin-ի 20-րդ թռիչքին դեպի տիեզերք՝ չորս այլ ուղեւորների հետ:

Հեյգլները խոսել Insider-ին պատմել են Blue Origin-ով թռչելու իրենց փորձի մասին: Հրթիռի արձակումից մի քանի օր առաջ Blue Origin-ի ուղեւորները կանգ են առնում Տեխասի անապատում գտնվող Astronaut Village ճամբարում՝ Վան Հորնի մոտ գտնվող ընկերության արձակման վայրից մոտ 15 մղոն հեռավորության վրա:

Մարկի խոսքով՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում ուղեւորները արթնացել են, դուրս եկել իրենց սենյակներից եւ գնացել նախաճաշելու։ Զույգի խոսքով՝ Blue Origin-ն իրենց համար հոգացել է ամեն ինչ։

«Նրանք պնդում են, որ դուք նախաճաշեք: Ձեր ստամոքսը դատարկ չպետք է լինի», - ասել է Շերոնը:

Մարկը նշել է, որ, ըստ ՆԱՍԱ-ի եւ տիեզերական արդյունաբերության այլ փորձագետների հետազոտությունների, մարդու մարմինն ավելի լավ է գործում զրոյական ձգողականության պայմաններում, եթե ստամոքսում սնունդ կա:

«Նրանք պարզապես խնդրեցին մեզ նարնջի հյութ եւ սուրճ չօգտագործել՝ թթվայնության պատճառով», - ասել է Շերոնը:

ՆԱՍԱ-ն թռիչքային վիրաբույժի զեկույցում նշել է, որ օդաչուներ Ալան Շեպարդին եւ Վիրջիլ «Գաս» Գրիսոմին համապատասխանաբար Mercury-Redstone 3 եւ Mercury-Redstone 4 առաքելությունների ժամանակ թույլ չեն տվել առավոտյան մեկնարկի օրը սուրճ խմել նախաճաշին, քանի որ այն «միզամուղ հատկություն» ունի: