Հնդկական Tata Group-ը, որը հունվարին ձեռք է բերել Air India ավիաընկերությունը փորձում  էբարելավել ընկերության սպասարկումն ու հեղինակությունը, գրում է The Hindustan Times-ը՝ հավելելով, որ սեփականատերերը որոշել են հատուկ ուշադրություն դարձնել բորդուղեկցորդուհիների արտաքին տեսքին:

Աշխատակիցները 40 էջից կազմված գրքույէ են ստացել, որում նշված է, որ սպիտակած վարսերը պահպանել չի կարելի ո՛չ աշխատանքի ընթացքում, ո՛չ էլ դրանից դուրս: Բորդուղեկցորդուհիները  սպիտակած վարսերը պարբերաբար պետք է ներկեն բնական գույներով. նորաձեւ համարվող գույներն ու հինան չի թույլատրվում: Բացի այդ հրամայվել է մաքրել երեսը ավելորդ մազածածկույթից:

Տղամարդ աշխատակիցները պետք է կոկիկ սափրված լինեն, իսկ կանայք պետք է խուսափեն թափափված սանրվածքներից եւ շեկ վարսերից:

Ինչ վերաբերում է զարդերին, ապա տղամարդկանց թույլատրվում է կրել միայն ամուսնական մատանի եւ հավատքի հետ կապված ապարանջաններ`ամենաշատը 0,5 սանտիմետր լայնքով եւ առանց դիզայնի ու քարերի:

Յուրաքանչյուր թռիչքից առաջ չափվելու է բորդուղեկցորդուհիների մարմնի զանգվածի ինդեքսն ու քաշը, քանի ու, ըստ ավիաընկերության, նրանց ավելորդ քաշը կարող է խանգարել արտակարգ իրավիճակներում գործելուն: Վերջինիս դեմ է արտահայտվել աշխատակիցների արհմիությունը՝ նշելով, որ այն կարող է վատ անդրադառնալ նրանց հոգեկան առողջության վրա՝ հավելելով, որ չափումների ժամանակ բացակայում է բժիշկը:

Արտաքին տվյալների վերաբերյալ կանոններից բացի, աշխատակիցները չպետք է համացանցում գրառումներ կատարեն ընկերության, քաղաքական կամ կրոնական հարցերի վերաբերյալ: