Ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ԱՄՆ նախկին նախագահի գործողություններն անվանել է «հին ու հոգնեցուցիչ» եւ ասել, որ Հանրապետական ​​կուսակցությունը պատրաստ է «նոր դեմք» ունենալ։

ԲոլթոնըՍպիտակ տան վերջին նախկին պաշտոնյան է, ով քննադատել է Թրամփին այն բանից հետո, երբ հանրապետականները միջանկյալ ընտրություններում չեն կարողացել ստանալ այն արդյունքները, որ հույս ունեին, ինչը որոշներին համոզել է, որ Թրամփն այժմ վնասում է կուսակցությանը, այլ ոչ թե օգնում:

«Թրամփի թեկնածությանը դեմ լինելու բազմաթիվ պատճառներ կան։ Եթե ​​նույնիսկ նրանց դուր է եկել նրա ոճը, մոտեցումը եւ քաղաքականությունը, այնուամենայնիվ նրանք չեն ուզում պարտվել, եւ հաշվի առնելով նոյեմբերի 8-ի արդյունքները, վախենում են, որ եթե նա առաջադրվի, ոչ միայն կպարտվի համընդհանուր ընտրություններ, այկ կխորտակի շատ հանրապետական ​​թեկնածուների»,- ասել է Բոլթոնը Guardian-ին:

74-ամյա Բոլթոնը 2005-ից 2006 թվականներին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք եղել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանն ու իրաքյան պատերազմի մեծ ջատագովը: Նա դարձել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը 2018 թվականին, սակայն մեկ տարի անց հեռացվել աշխատանքից՝ գրելով մի կատաղի հուշագիր, որում նախագահին հայտարարել է ոչ կոմպետենտ եւ ոչ պիտանի իր պաշտոնին:

Այժմ նա միացել է Թրամփի փոխնախագահ Մայք Փենսին, պետքարտուղար Մայք Պոմպեոյին, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին, ՄԱԿ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, աշխատակազմի ղեկավար Միք Մալվեյնիին եւ նախկին դաշնակից Քրիս Քրիստիին՝ մաս կազմելով հանրապետականներին, որոնք կարծում են, որ Թրամփը ընտրական բեռ է դարձել:

Նրանք նշում են, որ հանրապետականները կորցրել են Ներկայացուցիչների պալատը 2018-ին, նախագահությունը եւ Սենատը 2020-ին, եւ Սենատը եւս մեկ անգամ 2022-ին, մինչդեռ Ներկայացուցիչների պալատում սպասվածից քիչ մեծամասնություն են ստացել:

Փոլ Ռայանը՝ Ներկայացուցիչների պալատի վերջին հանրապետական ​​խոսնակը, այդ հարցում մեղավոր է համարում Թրամփի գործոնը. «Կարծում եմ՝ դա շոշափելի է հենց հիմա։ Եթե ​​հաղթահարենք այդ գործոնը, կսկսենք հաղթել ընտրություններում: Եթե ​​ մնանք Թրամփի հետ, կշարունակենք պարտվել»:

Թրամփն իր առաջադրման մասին հայտարարել է անցյալ շաբաթ։

Այդուհանդերձ, 76-ամյա նախկին նախագահը հանրապետականների շարքերում դեռեւս ուժեղ եւ նշանակալի աջակցություն է վայելում։