Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՀ) հայտարարել են համընդհանուր վճարային համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին, որով նախատեսվում է թողարկել ընդհանուր քարտ՝ միավորելով ԲՐԻԿՍ-ի եւ ԵԱՏՄ-ի երկրները։ Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել են ԵԱՏՀ մամուլի ծառայությունում։

«ԵԱՏՀ-ում հետեւողական աշխատանք է կատարվում ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման ուղղությամբ, եւ այս հարցում լուրջ առաջընթաց է ապահովվել։ Աշխատանքը կատարվում է երեք հատվածներում՝ բանկային, ապահովագրական, ինչպես նաեւ արժեթղթերի շուկայում»,- նշել են հրապարակման մեջ։

Մամուլի ծառայությունում ավելացրել են, որ աշխատանքի հիմնական ուղղությունը ընդհանուր բորսայական տարածքի ստեղծումն է, ուստի այժմ սձեւավորվում է նախագծի ճանապարհային քարտեզը։ Բացի այդ, դեռեւս անցած տարի միության երկրների միջեւ համաձայնագիր է կնքվել վարկային պատմությունների մասին տեղեկությունների փոխանակումը կարգավորելու մասին։ Ուստի մինչեւ 2025թ. ԵԱՏՄ-ում կարող են ստեղծվել կապիտալի ազատ տեղաշարժի պայմաններ։

ԵԱՏՀ-ում նշել են, որ կարող է ստեղծվել նաեւ վերազգային մարմին, որը կարող է կարգավորել ֆինանսների շուկան։ Բացի այդ, նախագիծը կարող է հետաքրքրել նաեւ ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) գործընկերներին։