Ճապոնիան ռազմական նշանակության 50 արբանյակներից խմբավորում կստեղծի, հայտնում է Yomiuri թերթը։

Արբանյակները կսկսեն արձակել 2024 թվականից։ Դրանք կլինեն երկու տեսակի՝ օպտիկական եւ ԱՌՍ արբանյակներ (ապերտուրայի ռադիոլոկացիոն սինթեզավորման)։ Առաջինները ցերեկային ժամերին լավ եղանակին կկարողանան Երկրի մակերեւույթի բարձրորակ լուսանկարներ եւ տեսանյութեր անել, իսկ երկրորդները՝ ռադիոլոկացիոն պատկերներ:

Արբանյակների խմբավորման ստեղծումը թույլ կտա իրական ժամանակում հետեւել ռազմական օբյեկտներին եւ տեխնիկայի տեղաշարժին, նշում է գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան SpaceX ընկերությունը Պենտագոնի կարիքների համար արձակել է գաղտնի արբանյակով գերծանր «Falcon Heavy» հրթիռ կրիչը։ Թռիչքը հեռարձակվել է ընկերության կայքում։

Նրա տվյալներով՝  հրթիռը արձակվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից 16:41-ին։