Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ալիեւի մամուլի ծառայությանը։

Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արտաքին գործերի նախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին,- նշվել է հաղորդագրությունում։

Նշենք, որ Ռիքերը նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահն է, բայց նրա պաշտոնի այս մասն Ադրբեջանում անտեսում են՝ դրանով իսկ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ-ի «չկայացածությունը»։