Պաշտպանության նախարարության «Կամազի» կողաշրջման հետեւանքով վիրավորված 7 զինծառայողներից 5-ը դուրս են գրվել հոսպիտալից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Մյուս երկու զինծառայողները ապաքինման փուլում են»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Պատահարի հետեւանքով զոհվել էր սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը, վիրավորել էր 7 զինծառայող։

Թորոսյանը հայտնեց նաեւ, որ նոյեմբերի 9-ին եւ 23-ին հայ-ադրբեջանա

կան սահմանագոտու արեւելյան հատվածում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է, նրանք նույնպես ապաքինման փուլում են։