Մարտակերտ քաղաքում ավարտվել են քաղաքապետարանի շենքի առաջին փուլի վերանորոգման աշխատանքները. շենքը վնասվել էր հրետակոծության հետևանքով։

Արցախի քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվել է նոր տանիքի և պատուհանների տեղադրում, ինչպես նաև երկրորդ հարկի վերանորոգում։

Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել նաև առաջին հարկում, որտեղ տեղակայված է Մարտակերտի երաժշտական դպրոցը։

Շինաշխատանքները կատարվում է «Ա․Գ․Ա․ և Տ․» ՍՊ ընկերության կողմից, իսկ ֆինանսավորումը՝ պետական բյուջեի միջոցներով։