Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարևորելով հանրության համար  համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի և անկողմնակալ տեղեկատվության ապահովումը, այսուհետ նոր ձևաչափով, յուրաքանչյուր եռամսյակ կներկայացնի  «Հայաստանի բանկային համակարգը թվերով» նոր  պարբերականը, որի միջոցով կներկայացվի ՀՀ բանկային համակարգի  գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Մեկնարկային համարում Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի գործունեության առաջին 9 ամիսների արդյունքները։

«Հայաստանի բանկային համակարգը թվերով» առաջին համարը հասանելի է կից հղումով:

ՀԲՄ-ի տեղեկատվության մեջ, մասնավորապես, նշվում է, որ բանկերի կողﬕց տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի սեպտեմբերին 2021թ-ի դեկտեմբերի հաﬔմատ ավելացել է 1.95%-ով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի հաﬔմատ՝ 1.31%-ով՝ կազﬔլով 14.13%: Դոլարով վարկերի տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի հաﬔմատ նվազել է 0.58%-ով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի հաﬔմատ՝ 0.62%-ով՝ կազﬔլով 7.84%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 13.09.2022-ին 14.12.2021-ի հաﬔմատ ավելացել է 2.25%-ով՝ կազﬔլով 10%:

Սեպտեմբերի 30-ի տվյալներով բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրված վարկերը կազմել են 43 տոկոս, ֆիզիկական անձանց տրված վարկերը՝ 46 տոկոս: Վարկերի 38 տոկոսը արտարժույթով է, 62 տոկոսը՝ դրամով:

2022թ-ի 9 աﬕսների ընթացքում ընդհանուր ավանդները ավելացել են շուրջ 457 մլրդ դրամով կամ 11.4%-ով, իսկ 30.06.2022թ.-ի հաﬔմատ` 410 մլրդ դրամով կամ 10.1%-ով:

2022թ-ի 9 աﬕսների ընթացքում ոչ ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 242 մլրդ դրամով կամ 27.5%-ով, 30.06.2022-ի հաﬔմատ՝ 177 մլրդ դրամով կամ 18.7%-ով: