Իրանի իրավապահ մարմինները կալանավորել են արեւմտյան երկրների մի շարք քաղաքացիների, որոնք մասնակցել են երկրում անկարգություններին, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։

«Զգալի թվով արեւմտյան երկրների քաղաքացիներ ներկա են եղել եւ մասնակցել են անկարգություններին, նրանցից մի քանիսը կալանավորվել են», - ասել է Կանաանին, հաղորդում է IRNA-ն։

Իրանում սեպտեմբերի կեսերից շարունակվում են զանգվածային անկարգությունները եւ բողոքի ակցիաները, որոնք կապված են ազգությամբ իրանցի երիտասարդ Մահսա Ամինայի մահվան հետ այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը։ Փողոցային անկարգությունները հիմնականում տեղի են ունենում Գիլյան, Խուզեստան, Սիստան եւ Բելուջիստան, Թեհրան եւ Քուրդիստան նահանգներում։

Իրանի իշխանությունները մեղադրում են արեւմտյան երկրներին ցուցարարներին աջակցելու մեջ, որոնք իրենց լրատվամիջոցներում հակաիրանական բնույթի հաղորդագրություններ են տարածում, ինչպես նաեւ Իրանում իշխանությունը տապալելու կոչեր են անում։ Անկարգությունների մասնակիցները պարբերաբար հարձակվում եւ սպանում են անվտանգության ուժերի՝ ոստիկանության, ԻՀՊԿ-ի, ինչպես նաեւ ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամներին: