Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում մկնդեղ կա։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

«Մենք դեռ չենք ստացել եղունգների անալիզը, դրանք այսօր կստացվեն, բայց հեռախսով պարզվեց, որ հետազոտության ժամանակ եւս մեկ [թունավոր] նյութ՝ մկնդեղ է հայտնաբերվել», - փաստաբանի խոսքը մեջբերել է  Мtavari-ն։

Երկուշաբթի՝ երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ, ակնկալվում է, որ Սահակաշվիլին ներկա կլինի սահմանի անօրինական հատման գործով դատական ​​նիստին, ասել է փաստաբանը:

«Որպեսզի մեր պատճառով դատական գործընթացը չխափանվի, չհետաձգվի, նա որոշել է, որ այսօր կներկայանա նիստին», - ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլին ծանր վիճակում է եւ նրա տեղափոխման համար հատուկ աթոռ կպահանջվի։

Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին, ինչպես նաև նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան հայտնել էին ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով նրա հնարավոր թունավորման մասին։