Հրդեհը սկսվել է երկուշաբթի Թուրքիայի Դենիզլի նահանգի Փամուկքալե շրջանում գտնվող քիմիական գործարանում, հաղորդում է NTV-ն։

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 12.30-ին բանուկ խճուղուց  քիչ հեռու։

Դեպքի վայր է ժամանել հրշեջների մի քանի  հաշվարկ, գործարանի շենքի վերեւում քիմիական նյութերի այրման պատճառով ծխի սեւ ամպեր են գոյացել։ Կրակը դեռ չի հաջողվում մարել։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյուններ։