Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: